Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՈՒժեղ երկրին՝ ուժեղ նախագահ

ՈՒժեղ երկրին՝ ուժեղ նախագահ
08.11.2012 | 00:32

Ֆեյսբուքյան իր էջում Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ գրում է.


Ընթերցելով Վ. Օսկանյանի այօրվա հրապարակումը, եկա հետևյալ եզրահանգմանը:
Թաքնվելով «համակարգային» փոփոխությունների հասունացման տեսական վերլուծությունների հորձանուտի խուճուճ ջրերում և պնդելով, որ Հայաստանին պետք չէ ուժեղ Նախագահ, քաղաքագիտական էքսկուրսի հեղինակը հետապնդում է 3 համակցված նպատակ:
ա) փորձել «տեսականորեն» ապացուցել, որ այլոց նկատմամբ գործող Նախագահի իմիջային և իրական աներկբա առավելությունն ուժային և անվտանգային ոլորտներում Հայաստանին պիտանի հատկություն չէ:
բ) Նախագահի ինստիտուտի նկատմամբ հանրային ընկալումները և ակնկալիքների նշաձողը իջեցնել սեփական անձի մակարդակին:
գ) ԲՀԿ-ի ներսում ևս մեկ անգամ ընգծել, որ նա ավելի լավ թեկնածու կլինի, քան Գագիկ Ծառուկյանը, որովհետև տեսության մեջ ավելի ուժեղ է, իսկ բնավորությամբ և խառնվածքով` ավելի թույլ:

Դիտվել է՝ 5667

Մեկնաբանություններ